Երբ ես վարչապետ ընտրվեցի, Ադրբեջանն արագ հայտարարեց Նախիջևանում 11 հազար հեկտար տարածք ազատագրելու մասին:
Ցավալիորեն Հայաստանում եղան ուժեր, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար տուրք տվեցին այդ ապատեղեկատվությանը: Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արարատում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հույս հայտնեց, որ արարատցիները հենց սկզբից են իմացել, որ դա կատարյալ անհեթեթություն է. «Հայաստանի Զինված ուժերը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա վստահորեն շարունակում են պահպանել մեր անվտանգությունն ու սահմանները: Ովքեր եղել են առաջնագծում, գիտեն, որ դիրքերը սեզոնային փոփոխությունների են ենթարկվում:
Ըստ էության, կարող ենք արձանագրել հետևյալը, որ ՀՀ Զինված ուժերը շարունակում են տիրապետել ռազմավարական նախաձեռնությանը: Սրանոմ համոզվելու համար, մոտ 15 օր առաջ եղել եմ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում և համոզվել եմ դրանում»: