ՎԵՐՋ!!! Սերժին բանտ կնետի․ ՀՀԿ-ի հիստերիայի պատճառը

BBC-ի սկանդալային հրապարակման մեջ, անշուշտ, չկար այնպիսի բացահայտում, որը նորություն լիներ Հայաստանի հասարակության, առնվազն՝ նրա ակտիվ հատվածի համար։ Միջազգային հեղինակավոր կայքը համապարփակ ներկայացրել էր այն, ինչի մասին տասը տարի շարունակ խոսում ու գրում են Հայաստանում, այդ թվում՝ «Առաջին լրատվականը»։

Սակայն հրապարակումն այդ ցավեցրել, իսկական հիստերիայի մեջ է գցել քրեաօլիգարխիկ համակարգի բազմաթիվ ներկայացուցիչների, որոնք այս օրերին կորցրել են անդորրը՝ դառնալով քարոզչական «քիլլերներ», պեդանտ իրավապաշտպաններ, անգամ՝ պետության ու նրա գաղտնիքի պաշտպանության առաջամարտիկներ։

Նման հիստերիկ վարքագծի մոտիվներն ավելի քան այնհայտ են․ միջազգային հեղինակություն ունեցող կայքը լեգիտիմացրել է Հայաստանում ընթացող Մարտի 1-ի գործընթացը՝ նաև ամբողջացնելով ոճրագործության կազմակերպիչների, մասնակիցների ցանկը, ամրագրելով, այպես կոչված, «ղարաբաղյան կլան» հասկացությունը՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմով ու «հերոսական» բանդաներով, փակելով միջազգային ատյաններում քրեօլիգարխիայի՝ «քաղհալածյալ» ներկայանալու անդուլ ջանքերի ճանապարհը։

Կրթական համակարգը հանրապետական «գաստրոլյորների» ու սերժառոբական «բազեների» բոստանի վերածած նախարարը «գաստրոլյորներ» է փնտրում քաղաքացիական պրոդուկտ ստեղծող, Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունների բացահայտմանը հետամուտ մարդկանց շրջանակում։

Անուններ չենք տալու, որովհետև բոլորի հավաքական անունը Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան է ու մեր կռիվը այս երկու մարդկանց ու նրանց հյուսիսային հովանվորների, նրանց ստեղծած մարդակուլ համակարգի դեմ է, որ քսան տարում արյունով պատեց Հայաստանի պետական հաստատությունները, փողոցները՝ գնդակահարելով երկրի հեղինակավոր պետական գործիչներին, արժանապատիվ քաղաքացիներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ