«ՇՏԱՊԵՔ, որովհետև հետո պարզապես կարող է շատ ուշ լինել…». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ:

Նաբավականին ակտիվ է սոցցանցերում և շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատարբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել և հրապարակմանը կից Նազենին գրել էր․

«Ես կասեմ մի բան, այսօր շտապեք տեսնել այն մարդկանց, ում շատ կարոտում եք ու հիշում, բայց անընդհատ չեք «հասցնում» տեսնել, չի ստացվում:

🔷 ՇՏԱՊԵՔ, որովհետև հետո պարզապես կարող է շատ ուշ լինել…

Նաև մի քանի խորհուրդ իմ պաշտելի Էկզյուպերիից: Գուցե պետք գա) … ⚪️► Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:

► Գիտես…երբ շատ տխուր ես լինում, լավ է վերջալույսին նայելը:

► Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել:

Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն… Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»

Հավերժ ակտուալ և հուզիչ #saintexupery #antoine

Իսկ ո՞ր տողերն եք դու՛ք մտապահել)»:

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ