Դերասանուհի, պարուհի Սոֆի Դևոյանն այս ընթացքում հեռուստատեսային որևէ նախագծում ներգրաված չէ։
17-ամյա դերասանուհին այս ընթացքում՝ մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը, ընտանիքի հետ հանգիստն է վայելում Եգիպտոսում։ Սոֆին Ինստագրամում պարբերաբար հրապարակում է հանգստից լուսանկարներ՝ ներկայանալով լողափնյա ոճային կերպարներով։
Հանգստի ընթացքում արված լուսանկարներից մեկը նա մակագրել է․ «Այնքան հաճելի է, երբ սերունդների բախում չի լինում այլ հակառակը՝ կա հասկացողություն, ընկերություն և կողքիդ է հարազատ հոգի։ Երջանիկ եմ»։