Իրանի քաղաքացիները Հայաստանից դրամական փոխանցում են փորձել անել, սակայն իրանցիները նրանց խաբել են

2018 թվականի նոյեմբերի 11-ին Իրանի քաղաքացիները Տիգրան Մեծ 7 հասցեում գտնվող «Ռիալ» գործակալությունից դրամական փոխանցում են կատարել Իրան, աշխատակիցներն ասել են, որ գումարը կփոխանցվի 24 ժամվա ընթացքում: Գործարքի համար նրանց տրամադրել են կտրոններ, ինչը հետագայում պարզվել է, որ կեղծ են եղել: 24 ժամ հետո, Իրանի քաղաքացիները մոտեցել են նույն գործակալություն, իսկ աշխատակիցներն ասել են, որ հաքերային հարձակման հետևանքով փոխանցումը չի եղել, իսկ նրանց գումարը մինչև օրս չի վերադարձվել: Ի դեպ, գործակալության աշխատակիցները ևս Իրանի քաղաքացիներ էին:

Նրանք նաև հայտնեցին, որ մեղավորներն այժմ ազատության մեջ են ու շարունակում են նույն գործունեությունը, սակայն վարձակալած տարածք չունեն: Գործարքները կատարում են դրսում՝ նախապես պայմանավորվելով:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Tert.am-ի հետ զրույցում ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, որ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, գործով կա 2 մեղադրյալ, նրանց մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ