Միայն տեսեք, թե ինչ կստացվի զեբրի և ավանակի խաչասերումից

Խաչասերում, հիբրիդացում, ժառանգականորեն տարասեռ երկու ծնողական ձևերի սեռական բջիջների բնական կամ արհեստական միավորում։Արհեստական խաչասերումը լայնորեն կիրառվում է բույսերի և կենդանիների սելեկցիայում՝ հիբրիդներն խառնացեղեր ստանալու համար։

Խաչասերման ժամանակ զիգոտում վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ քանակությունը՝ զույգ հոմոլոգ քրոմոսոմները։

Հիբրիդային կամ խառնացեղային առաջին սերունդն արտաքինից լրիվ համասեռ է, իսկ գենետիկորեն՝ բարդ հետերոզիգոտ։ Երկրորդ և հաջորդ սերունդներում դիտվում է օրինաչափ ճեղքում, որն ուղեկցվում է ձևակազմման պրոցեսով։

Ծագում են գեների նոր զուգակցություններ, որոնք տալիս են նոր հատկություններ և հատկանիշներ, երևան են գալիս նաև հեռավոր նախնիների հատկանիշներ։ Զեբրոիդը ծնվել է Սոմերսեթ կոմսությունում գտնվող ֆերմաներից մեկում:

Զիպի անունով ավանակից ու զեբր մորից ծնված հիբրիդն ունի ավանակի պես մոխրագույն մարմին ու բծավոր վերջույթներ։ Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում կա երկու նման զեբրոիդ:Զեբրոիդները գոյություն ունեն բավականին վաղուց, նրանց մասին իր գրություններում հիշատակել է Չարլզ Դարվինը: Այս կենդանիներին բարդ է վարժեցնելը, քանի որ նրանք ավելի ագրեսիվ են, քան ձիերը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ