Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

Դեկտեմբերի 7-ին երկրաշարժի 30-րդ տարելիցն է, և մենք այդ օրը քարոզչություն չենք իրականացնի, կլինենք աղետի գոտում: Այս մասին այսօր Մասիս քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:

Այդ օրը կառավարության արտագնա նիստ է տեղի ունենալու Գյումրիում: Վարչապետի պաշտոնակատարը դեկտեմբերի 7-ին կայցելի նաև Սպիտակ և Վանաձոր: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 6-ին մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին:

Նախատեսված էր, որ այդ օրն անցկացվելու է ՀԱՊԿ գագաթաժողովը, սակայն նախօրեին վարչապետի պաշտոնակատարը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չի անցկացվի, քանի որ գլխավոր քարտուղարի հարցում կոնսենսուս չկա: Հարցը քննարկվելու է աշխատանքային կարգով:

«Քարոզչության այդ մի օրը բաց կթողնեմ, բայց հույս ունեմ՝ ՀՀ քաղաքացիները դրան ներողամտորեն կվերաբերվեն, մանավանդ, որ վաղը մենք ամփոփում ենք մարզերով մեր այցելությունները և ևս մեկ օր քարոզչություն կիրականացնենք Երևանում»,- հայտնեց նա: Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը խոսեց դեկտեմբերյան գարնանային օրից ու «բայղուշներից». ելույթի այդ հատվածը՝ տեսանյութում.

Մասիսի հանդիպումն ամբողջությամբ

Մասիսի հանդիպումն ամբողջությամբ

Մասիսի հանդիպումն ամբողջությամբ

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, December 3, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ