Տղամարդը, ծննդյան տարեդարձին չստանալով իր նախընտրած մեքենան, գետն է գցել նոր նվեր ստացած BMW-ն

Հնդիկ տղամարդը բարկացել է՝ ծննդյան տարեդարձին Jaguar մակնիշի մեքենայի փոխարեն BMW ստանալով և նոր մեքենան գետն է գցել: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Համացանցում հրապարակված տեսանյութը պատկերում է ջրում ընկղմված նոր մեքենան: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հարյանա հյուսիսային նահանգում:  Մեքենան հայտնվել էր բարձր աճած բուսականության տարածքում և կիսով չափ դուրս մնացել ջրից, և տեղի հողատերերից մեկի որդին փորձել է դուրս բերել այն գետից:

Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը: Նշվում է, որ Հնդկաստանում BMW-ն արժե 3.5 մլն ռուպի ($49,000), մինչդեռ Jaguar-ը՝ 4-5 մլն ռուպի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ