Արդեն 2 ժամից ավելի է, ինչ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ պայքարում են Նորքում բռնկված խոշոր հրդեհի դեմ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի մարտական հաշվարկով տարբեր ուղղություններով աշխատում են Նորք Մարաշ վարչական տարածքում բռնկված հրդեհի դեմ։ Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ Արաբկիր վարչական շրջանից։
Հրշեջներին, քաղաքապետարանի և վարչական շրջանի աշխատակիցներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, ինչի շնորհիվ հսկայական հատվածներ փրկվել են կրակի ճիրաններ դառնալուց, այդ թվում՝ Նորքի անտառն ու հեռուստաաշտարակը։
Հրդեհի ամենաթեժ վայրում աշխատանքները ղեկավարում է անձամբ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նախարարի հանձնարարականով մեծ թվով հրշեջներ և քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարարությամբ մի քանի ժամ տեղում հերթապահություն են իրականացնելու։