Այս մարդիկ հասել են անհավանական բարձունքների:
Նրանց ունեցվածքը հաշվարկվում է միլիարդներով, իսկ անունները գտնվում են Forbes-ի ցուցակներում: 2016թ. միլիարդատերերի քանակն առաջին անգամ գերազանցել էր 2000-ը։ Մեկ տարվա ընթացքում այն անձանց թիվը, ում ունեցվածքը կազմում է ավելի քան 1 մլրդ դոլար, ավելացել էր 13 տոկոսով՝ 1810-ից հասնելով 2043-ի։ Աշխարհի ամենահարուստ անձանց ունեցվածքն ընդհանուր առմամբ աճել էր 18 տոկոսով՝ հասնելով 7.67 տրիլիոն դոլարի։
Այս ամենին նրանք հասել են մեծ եռանդի և աշխատանքի հանդեպ նվիրվածության արդյունքում:
Սթիվ Ջոբս
Հումոր
Հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում՝ ինչ են ուզում, մինչև նրանց iPad ցույց չես տալիս
Կյանք
Մի՛ վատնեք ձեր կյանքն ուրիշի կյանքով ապրելու վրա:
Սխալներ
Սխալներ չգործել նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով:
Մտքեր
Եթե սա լիներ կյանքիս վերջին օրը, արդյո՞ք ես կանեի այն, ինչ պլանավորել էի այս օրվա համար:
Ապագա
Եթե դուք ինչ-որ բան արել եք, և դա ձեզ հաջողվել է, կանգ մի՛ առեք և մի՛ դոփեք նույն տեղում: Մեկ այլ բան էլ արեք: Պարզապես որոշեք՝ ինչ անել հետո
Հենրի Ֆորդ
Կյանք
Երբ դուք փորձում եք ձեզ համար որոշել՝ կկարողանա՞ք դա անել, թե՞ ոչ, դուք երկու դեպքում էլ ճիշտ եք:
Անհաջողություններ
Յուրաքանչյուր անհաջողություն հնարավորություն է նորից սկսելու, սակայն այս անգամ ավելի իմաստուն կերպով:
Ազատություն
Երբ ես չեմ կարողանում որոշ իրադարձություններ վերահսկել, ես թույլ եմ տալիս, որ դրանք իրենք իրենց վերահսկեն:
Փող
Իդեալիստն այն մարդն է, ով օգնում է ուրիշներին հարստանալ:
Հաջողություն
Հաջողակ մարդիկ առաջ են ընկնում, քանի որ օգտագործում են անգամ այն ժամանակը, որն անհաջողակները վատնում են:
Մարկ Ցուկերբերգ
Մտքեր
Եթե ես կարողանայի նորից սկսել, դա պարզապես ֆանտաստիկ կլիներ։
Սեր
Ինչու՞ ես ընտրեցի հենց նրան: Պարզապես դուրս եկավ: Ոչ գեղեցկությամբ, այլ իր պարզ ու բաց բնավորությամբ։
Աշխատանք
Եթե մարդն ուղեղ ունի, ապա պարզապես հանցագործություն կլինի, եթե նա չաշխատի ինքն իր համար՝ իր ժամանակի մեծ մասը և ձեռքբերումների արդյունքները նվիրաբերելով իր գործատուին։
Կյանք
Ես ոչ մի տեսակի նախապաշարմունքներ չունեմ՝ ո՛չ մաշկի գույնի, ո՛չ կաստայի և ո՛չ էլ կրոնի առումով: Ինձ բավական է իմանալ, որ խոսքը գնում է մարդու մասին. ոչինչ դրանից ավելի վատ լինել, միևնույն է, չի կարող։
Ուորրեն Բաֆֆետ
Փող
Կանոն N1՝ երբեք մի՛ կորցրու գումարը, կանոն N2՝ երբեք մի՛ մոռացիր կանոն N1-ը
Արդյունք
Մարզումը չի բերում կատարյալ արդյունքի, այն բերում է հաստատուն արդյունքների:
Բիզնես
Զգուշացեք այն ներդրումներից, որոնք ծափահարություններ են առաջացնում: Լավագույն ներդրումները հորանջելու ցանկություն են առաջացնում
Ժամանակ
Անգամ եթե դուք շատ տաղանդավոր եք և մեծ ջանքեր եք գործադրում, որոշ արդյունքների հասնելու համար պարզապես ժամանակ է հարկավոր.
դուք, միևնույն է, մեկ ամսից երեխա չեք ունենա, անգամ եթե միանգամից 9 կնոջ հղիացնեք
Սխալներ
Ավելի լավ է գրեթե ճիշտ լինել, քան հաստատ սխալվել:
Դոնալդ Թրամփ
Զգուշություն
Ես չափազանց զգուշավոր մարդ եմ, սակայն դա չի նշանակում, որ ես հոռետես եմ: Եկե՛ք սա անվանենք իրականության վրա հայացք նետող լավատեսական մտածելակերպ:
Կարիերա
Լավ կարիերա կերտելու համար բազմաթիվ ուղիներ կան, իսկ լավագույնը՝ ճիշտ ընտանիքում ծնվելն է:
Ինքնավստահություն
Ինքնավստահությունը մագնիս է, որը դեպի ձեզ է ձգելու մարդկանց:
Աշխատանք
Միշտ հիշե՛ք այս պարզ կանոնը. հարկավոր է հագնվել այն աշխատանքի համար, որն ուզում եք ունենալ և ոչ նրա, որն ունեք:
Մտքեր
Ֆինանսական ապահովության հանդեպ ավելի մեծ հանցագործություն չի կարող լինել, քան հիանալի միտք ունենալ ու չփորձել դա իրագործել:
Օպրա Ուինֆրի
Բնազդ
Հետևի՛ր սեփական բնազդներին. դա ամենաիմաստուն բանն է աշխարհում:
Գովասանք
Որքան շատ դուք սիրեք և գովերգեք ձեր կյանքն, այնքան ավելի շատ տոնելու առիթներ կունենաք:
Կյանք
Շատերն են ցանկանում ձեզ հետ լիմուզինով երթևեկել, սակայն դուք ցանկանում եք ունենալ մեկին, ով ձեզ հետ ավտոբուսով կերթևեկի, երբ լիմուզինը փչանա:
Անհաջողություններ
Ես չեմ հավատում անհաջողությունների: Ոչ մի անհաջողություն էլ չկա, եթե դուք ընթացքում հաճույք եք ստացել:
Իմաստություն
Վերածե՛ք ձեր վերքերն իմաստության:
Իլոն Մասկ
Նորարարություններ
Միշտ էլ կա ձախողման հավանականություն: Եթե ոչինչ շարքից դուրս չի գալիս, ապա այն բավականաչափ նորարական չէ:
Պարտություններ
Ինչևիցե, մենք միշտ էլ պատրաստ ենք նորովի ձախողվել:
Երազանք
Ես կցանկանայի մահանալ Մարսի վրա: Բայց ոչ մակերևույթի հետ բախման արդյունքում:
Փող
Ես ի սկզբանե շատ փող վաստակելու հույս չունեի: Եթե գումարս բավարարեր տան վարձս տալուն և մի փոքր ուտելիք գնելուն, ես բավարարված կլինեի, սակայն պարզվեց, որ փողը բավականին արժեքավոր բան է:
Էլեկտրոմոբիլների մասին
Երբ Հենրի Ֆորդը ստեղծեց ապահով և էժան ավտոմեքենաներ, մարդիկ ասում էին. ‹‹Դե լավ հա, ձին ինչո՞վ էր վատ››: Նա մեծ խաղադրույք կատարեց, և նրան հաջողվեց:
Թոմաս Էդիսոն
Զարգացում
Մեր մեծագույն սխալն այն է, որ մենք շատ շուտ ենք հանձնվում: Երբեմն ցանկալիին հասնելու համար հարկավոր է ընդամենը ևս մեկ անգամ փորձել:
Ստեղծագործել
Ստեղծագործելն իր մեջ ներառում է 10% ոգեշնչություն և 90% աշխատանք:
Մտքեր
Մտքի արժեքավորությունը որոշվում է նրա օգտակարությամբ:
Աշխատանք
Մարդկանց մեծամասնությունը բաց է թողնում իր շանսը, քանի որ նրա հագին աշխատանքային համազգեստ է, և իսկական տանջանքի տեսք ունի:
Խորհուրդ
Երբեք մի՛ հանձնվեք: Մեր մեծագույն թերությունը հանձնվելն է: Հաջողության ճանապարհը մշտապես ևս մեկ անգամ փորձելն է:
Մարկ Կյուբան
Թուլություններ
Գտե՛ք ձեր թույլ կողմերը ձեր հակառակորդներից շուտ։
Հաճախորդներ
Վերաբերվեք ձեր հաճախորդներին այնպես, ասես նրանք ձեր կազմակերպության սեփականատերերն են։
Կապիտալ
Լավագույն սկզբնական կապիտալը ջանքն է:
ԽԾԲ-ի մասին
Հարցը փողի և ծանոթությունների մեջ չէ, այլ մյուսներից լավ սովորելու և աշխատելու ցանկության մեջ: Եթե այս մարտավարությունը չի աշխատում, ապա հարկավոր է հասկանալ, թե որն է սխալը և ավելի լավ փորձել:
Հաջողություն
Կապ չունի, թե քանի անգամ եք դուք սխալվում: Բավական է մեկ անգամ դիպուկ լինել, և դուք շարունակ խոսելու եք վայրկենական հաջողության մասին:
Բիլ Գեյթս
Ընկերություն
Եղե՛ք ընկերասեր դասերի և գիտության մեջ սուզված երիտասարդների հանդեպ: Ամենայն հավանականությամբ ապագայում դուք նրանցից մեկի մոտ եք աշխատելու:
Երազանքներ
Ոչ բոլոր երազանքներն են իրականանում: Օրինակ՝ ես փոքր ժամանակ երազում էի խոհարար դառնալ, դե բայց չդասավորվեց:
Աշխատանք
Ամենաբարդ աշխատանքը կատարելու համար ես միշտ ընտրում եմ ամենաալարկոտին, քանի որ նա կգտնի ամենակարճ ուղին:
Հումոր
Հետույքի և բազմոցի միջև երբեք դոլար չի թռչի։
Կարիերա
Հաճույք ստացեք նրանից, ինչով զբաղվում եք և դուք ձեր կյանքում գեթ մեկ օր չեք աշխատի: