«Պպզած Հայաստանն անցյալում է, սա նոր Հայաստանն է». վարչապետ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը այս պահին գտնվում է Գյումրիում և պարբերաբար ուղիղ եթերներ մտնում:

Այս պահին նա ուղիղ եթերում հանդիպում է ռոք երաժիշտների հետ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ռոք համերգ նվագող տղաներին և նշեց, որ նրանց կատարած գործը շատ կարևոր է.

«Պպզած Հայաստանն արդեն անցյալում է, մարդիկ կարող են շորտ հագնել, մորուք ունենալ, ինչպես ես ունեմ կամ այս տղաները: Դուք կարևոր գործ եք անում, ապրե՛ք, տղաներ»:

Վարչապետը լուսանկարվեց  տղաների  հետ և հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը կանցկացվի Գյումրիում և այսուհետ ամեն տարի Անկախության տոնը կնշվի տարբեր մարզերում:

Նրա խոսքով՝ ինքը շատ կցանկանար, որ տղաները իրենց երգով մասնակցեն տոնին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ