Գյումրիում այսօր` օգոստոսի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայվի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Գյումրեցի Մարիամ անունով մի կին մոտեցավ եւ վիրավորեց Փաշինյանին` նրան անվանելով խաբեբա:
«Խաբեբա, խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիրա, հա: Սերժից ոչնչով չես տարբերվի, լավ դերասան կլինես, ուրիշ ոչինչ, ոչ մի փոփոխություն չկա, ըդպես ժպտալով մեզի ոչ մի բանի չես կրնա հասցնես»,- վրդովված կինը դիմեց Փաշինյանին:
Փաշինյանը կարգադրեց թիկնապահերին, որ չքաշքշեն կնոջը եւ ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, թող չհուսահատվի:
Մանրամասները տեսանյութում՝