ԱԺ վերջին ընտրություններին «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան էջում նկար էր հրապարակել և գրառում կատարել գրպանահատության թեմայով․
«Լավ նայեք այս ստահակներին, հարգելի երևանցիներ, որ կարողանաք հակահարված տալ, քանի որ մեր ոստիկանությունը, ոնց հասկանում եմ, շատ բարեհամբույր է վերաբերվում գրպանահատներին: Հետաքրքիր է` ինչու՞: Եթե որևէ մեկն ասի, իբր չեն ճանաչում կամ չեն տեսել, չեմ հավատա:
Այս գրպանահատները կպան տուրիստներիս պոչից դեռ Վերնիսաժում, բացել էին մի քանիսի պայուսակը: Այնքան լկտի էին, որ հետևում էին մեր խմբին Վերնիսաժից մինչև Գաթա պանդոկ: Երբ մոտեցանք սրանցից էն շախմատի ձիու կերպարով կանգնած ստահակին ու պահանջեցինք, որ հեռու մնա խմբից ու քայլի մյուս մայթով, լկտիաբար պատասխանեց, թե ձեզ պետք ա, դուք քայլեք:
Երբ հանեցինք հեռախոսը, որ գոնե նկարվելու հեռանկարից վախենան, մեջքով կանգնած ստահակը քմծիծաղով ասաց` որ նկարում եք, մեջն ի՞նչ կա:
Այսինքն, մարդը համոզված է, որ իրեն ոչինչ չի սպառնում:
Սա էլ մեր հյուրասիրությունը, որի մասին լեգենդներ ենք պատմում տուրիստներին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վիրտուալ տիրույթում ֆլեշմոբ-պայքար է սկսել գրպանահատների դեմ։ Գրպանահատների լուսանկարները սոցցանցերում են հայտնվում ջեբկիր հեշթեգով։
Նյութի աղբյուր՝ ՇԱՆԹNEWZ