Երևան քաղաքապետարանը որոշել է Արցախի պողոտայի վթարային շենքում ապրող բնակիչներին երկու սենյականոց բնակարան նվիրել։
PanARMENIAN.Net—ի փոխանցմամբ, որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված քաղաքացիները՝ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, դեռևս բնակվում են, ինչպես նաև օգտագործում և շահագործում են տարածքներ՝ 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքում։
«Այդ շենքը գտնվում է փլուզման սպառնալիքի տակ և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով, քաղաքացիների հետ կատարված բանակցությունների արդյունքում նախատեսվում է նշված անձանց վերաբնակեցնել և տրամադրել նոր բնակարան»,- կայքի փոխանցմամբ ասել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը։
Նյութի աղբյուր՝ PanARMENIAN.Net