«Ո՞վքեր են ադրբեջանցիները»․ ձայնային օգնականի պատասխանը զայրացրել է ադրբեջանցիներին

«Յանդեքս» ռուսական որոնողական համակարգի «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով Ադրբեջանում սկանդալի ալիք է բարձրացել։ Վերջին օրերին համացանցում տեսանյութ է շրջանառվում, որում «Ալիսա» ձայնային օգնականը սկանդալակին պատասխան է տալիս «ովքե՞ր են ադրբեջանցիները» հարցին։

«Ադրբեջանը հայերի, պարսիկների, լեզգինների և վրացիների հողերում արհեստականորեն ստեղծված պետություն է։ Այդ պետությունը ստեղծվել է հայերի վերջնական ոչնչացման համար։ Ադրբեջանցիները որպես ազգ հայտնվել են  միայն 1936 թվականին։ Մինչ այդ կոչվում էին անդրկովկասյան թաթարներ», — ասում է «Ալիսա» ձայնային օգնականը։

Պարզվում է՝ ձայնային օգնականը «Յանդեքս» որոնողական համակարգի գլխավոր հրապարակումներից հավաքում է ամենաշատ տարածված տեղեկատվությունը:

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Շամիլ Տագիևը «Ալիսա» ձայնային օգնականի հետ կապված տեսաուղերձ է հղել «Յանդեքսին»։ Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ այդ բողոքից հետո այժմ հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», «Ալիսա» ձայնային օգնականը հաղորդում է տեղեկատվություն Վիքպեդիայի՝ Ադրբեջանի էջից։

աղբյուրը՝  24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ