Պուտինիզմի վերջը կամ ուժեղ հարված Քոչարյանին

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը նախօրեին ի վերջո ձերբակալվել է․ հատուկ ջոկատայիններին երկրորդ փորձից հաջողվել է դուրս բերել նախկին նախագահին Կոյ֊Տաշ ավանում գտնվող իր առանձնատնից: Երեկ Ատամբաևը կալանավորվել է ու կանխատեսվում է, որ երկար ժամանակ կանցկացնի անազատության մեջ։

Ուշագրավ է, որ անցած ամիս նախկին նախագահ Ատամբաևը այցելել էր Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու, մինչև նրա կալանավորումն էլ Բիշքեքի մերձակայքում թեժացող իրադարձություններից հետո հայտարարությամբ էր հանդես եկել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը՝ հորդորելով կողմերին զսպվածություն ցուցաբերել: Չնայած այդ հորդորներին՝ Ղրղըզստանի իշխանությունները, փաստորեն, շարունակել էին գրոհը՝ ի վերջո բերման ենթարկելով նախկին նախագահին:

Ի դեպ անցած ամիս, Մոսկվայից վերադառնալով հայրենիք, Ատամբաևը պարզաբանել էր. «Պուտինն ինձ համար ոչ միայն Ռուսաստանի նախագահն է, այլև մտերիմ մարդ, ով իմ ետևից ինքնաթիռ էր ուղարկել: Եվ սա առաջին անգամը չէր, սխալ կլիներ, եթե մերժեի»:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ