Սկեսուրի խոսքով՝ հարսը փակի տակ էր պահել իրեն ու իր մորը

Արմավիրի մարզի Նալբանյան գյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Գյուղի 4 փողոց, 28 տան բնակիչ Ազատուհի Գրիգորյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ իր հարսը՝ Կարինե Բադալյանը, տան դուռը փակել է և չի թողնում, որպեսզի ոստիկանությունը և շտապ օգնությունը ներս մտնեն։

«Մայրս ինսուլտ է տարել, թև և ոտքը չեն աշխատում։ Անօրեն հարսս դուռը փակել և չի թողնում, որ դուրս գանք տանից»,- ասաց նա։ Գրիգորյանի խոսքով՝ իր մայրը՝ Նարիգյուլ Գրիգորյանը, տունը նվիրատվությամբ փոխանցում է իրեն, սակայն հարսը, չհամաձայնելով դրան, ասել է, թե գործարքն անօրինական է, և իրենց փաստացի կալանքի տակ է պահում։

Նյութի աղբյուր՝ Առավոտ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ