«Աշխարհում հեշտ բան չկա, բդի աշխատիս» Մարալիկի գործարանի բացման համար 4 մլն դոլար ներդրում է արվել

Մարալիկում տեղի է ունենում բամբակամանվածքային գործարանի բացման արարողությունը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ արարողությունը, լրագրողների հետ զրույցում համասեփականատեր Գևորգ Գասպարյանն անդրադարձել է գործարանի ստեղծման պատմությանը:

Պատմել է նաև, որ արտադրանքը հիմնականում արտահանվում է, խոսել է հումքի խնդիրների մասին:

«Ոչ թե թելն ենք արտահանում, այլ ձեռնոցը, այսինքն՝ արտադրանք: Երանի ՀՀ-ում վերջապես ձևավորվի բամբակի արտադրությունը, անցած տարի պարոն Սրմաքեշի օգնությամբ չհաջողվեց Մասիսում բամբակ ստանալ: Եթե ՀՀ-ում ստանանք, կլուծվի նաև հումքի խնդիրը, իսկ այսօր ներկրում ենք Թուրքմենիայից, Ուզբեկստանից և այլն:

Աշխարհում հեշտ բան չկա, բդի աշխատիս: Հին գործարանից մնացել է երևի դրսի կաղապարը, մեքենասարքավորում, տարածք, շատ էքստենսիվ, վատ, մեծ էներգատար, ջեռուցման համակարգերը չկան, այսօր իզոլացված է, ջեռուցման  համակարգը կբավարարե մեզ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ