Դելֆինարիումը բացվեց․․․

Տոնական շոու ծրագրով երեկ Գյումրիի դելֆինարիումը բացեց իր դռները հանդիսատեսի առջև: Երկշաբաթյա մարզումները թույլ են տվել Թավրիզից Գյումրի տեղափոխված դելֆիններին հարմարվել ստեղծված պայմաններին: Փակ տարածքում գտնվող լողավազանում դելֆիններն իրենց հմտություններն են ցույց տվել:

Երկու դելֆինների կեցության ու անվտանգության հարցերը մի քանի օր առաջ հայտնվել էին կենդանասերների ու կենդանիների պաշտպանների ուշադրության կենտրոնում: Կարծիքներն ու մտահոգությունները, սակայն, առանց տեղում կատարված դիտարկումների էին:

Դելֆինարիումի տնօրինությունն օրեր առաջ նաև իրազեկել էր բնապահպաններին ու կենդանասերներին, որ լինելու է առաջին ցուցադրությունը, բայց ոչ ոք չէր ներկայացել:

«Գրավոր կամ բանավոր իրազեկելու այս նորագույն տեխնոլոգիաների պայմաններում ես չգիտեմ՝ ինչքանով է լուրջ։ Մենք բոլոր բնապահպաններին, կենդանասերներին կոչ ենք արել համացանցով, էլեկտրոնային բոլոր տարբերակներով տեղյակ ենք պահել, որ մենք բացվում ենք, մեր դռները բաց է եղել, թող գային, նայեին ու կարծիք հայտնեին»,-ասել է դելֆինարիումի տնօրեն Թորգոմ Գևորգյանը։

Նյութի աղբյուրը՝ ՇԱՆԹNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ