«Գործին տիրապետում են բազմաթիվ մարդիկ՝ փաստաբանները, որոնք ստացել եւ ուսումնասիրում են այդ նյութերը: Այդ առումով դա գաղտնիք չէ: Մի քանի տասնյակ մարդիկ տիրապետում են գործի նյութերին: Տարբեր մարդկանցից կարող էին նյութերը փոխանցվել լրագրողին: Իսկ մնացած մասով ընթանում է քննություն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հարցաքննությանը եւ բրիտանական BBC լրատվականի այն հոդվածին, որտեղ ասված է, թե Մարտի 1-ի գործով քննությունը կարծում է, որ ողբերգական այդ օրը ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Սամվել Կարապետյանը:
Նյութի աղբյուր՝ ԳԱԼԱ