Վարչապետը՝ Մարալիկի գործարանի բանվորուհիներին. «Մի հատ ձեռքով արեք»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային գործարանի բացմանը:

«Սա շատ հետաքրքիր բան է, շատ»,-ասաց վարչապետը՝ շրջելով նորաբաց գործարարնում, որն ունի 150 աշխատատեղ եւ այս պահին աշխատում է թուրքմենական հումքով:

Մարալիկի բամբակամանվածքային գործարանի կառուցման համար ներդրում է արել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը, որը նույնպես ներկա էր բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը ֆաբրիկայի ներսում բանվորուհիներին առաջարկեց ձեռքով անել նկարելու ժամանակ, իսկ դրսում  նա լուսանկարվեց իրեն սպասողների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, պատասխանելով «Ազատություն»  ռ/կ-ի հարցին, որը վերաբերում էր «Սաստեքս տեքստիլում» ծագած խնդրին, նշեց, որ ՀՀ օրենքները պետք է հավասար գործեն բոլորի դեպքում եւ չպետք է լինի որեւէ կազմակերպություն, որը կարող է շրջանցել օրենքով սահմանված պարտավորությունները:

Նրա խոսքերով, մյուս կողմից նաեւ այդ պահանջները պետք է մեկնաբանվեն ըստ տառի, եւ չպետք է չարաշահվի օրենքի մեկնաբանությունը: Ինչ վերաբերում է Կառավարության կողմից նման նախաձեռնությունների իրականացմանը, նախարարը նշեց, որ մի քանի գործիք կա՝ դրանք հարկային արտոնություններն են, սարքավորումների ներկրման դեպքում մաքսատուրքերից ազատումը, ԱԱՀ-ի վճարման՝ երեք տարով հետաձգումը:

Նաեւ հավելեց, որ կան բազմաթիվ վարչական հարցեր, որոնք լուծում են պահանջում, իսկ կառավարությունը միշտ պատրաստ է դրանք լսել եւ օրենքի ու իրենց գերատեսչության իրավասության սահմաններում դրական լուծում տալ:

Նյութի աղբյուր՝ Առավոտ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ