Oգոստոսի 9-ին` ժամը 15:40-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ինքը դանակահարված է և գտնվում է «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ: Ահազանգին շտապ արձագանքած ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները նշված վայրից բժշկական կենտրոն տեղափոխեցին դանակահարված երկու քաղաքացու:
Քրեական հետախույզների միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը` ժամը 15:30-ին, Ոսկերիչների փողոցում վիճաբանության ժամանակ 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ:
Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:
Կասկածյալը ձերբակալվել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:
Նյութի աղբյուր՝ 1in.am