Տեսեք, թե որքան գումար է ծախսվելու նոր տոնածառի վրա

Ինչպես եւ հայտնել էինք, Հանրապետության հրապարակում նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով:

ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքապետի խոսնակն ասաց, որ տոնածառի լույսերը կմիացվեն դեկտեմբերի 15-ից հետո։ Ինչ վերաբերում է գումարին, ապա Հակոբ Կարապետյանը նշեց, որ ծախսվել է 71մլն դրամ, որի մեջ մտնում է բուն տոնածառի, լուսավորության, խաղալիքների, տեղափոխման, մոնտաժման աշխատանքները։

Թե ինչքան գումար է ծախսվել նախորդ տարիներին տոնածառի վրա, փորձեցինք պարզել համացանցային որոնման միջոցով։ Օրինակ՝ 2009թ տոնածառի տեղադրման, մայրաքաղաքի ձևավորման և տոնական միջոցառումների կազմակերպման համար, ծախսվել է 26 մլն դրամ, 2012թ ամանորյա ձեւավորման վրա ծախսվել է 20լն դրամ, 2014թ մայրաքաղաքն իր բոլոր 12 վարչական շրջաններով տոնական զարդարելու համար քաղաքապետարանի բյուջեից ծախսվել է 25 միլիոն դրամ, դրա մեջ մտնում էր նաեւ գլխավոր տոնածառի ձեւավորումը, 2016թ ամանորյա տոնակատարությունների վրա ծախսվել է 39մլն դրամ, իսկ 2017թ գլխավոր տոնածառի տեղադրման և զարդարման համար 22մլն դրամ է ծախսվել։

Ի դեպ, ավելի վաղ նոր քաղաքապետ Հայկ Մարությանը կրճատել էր Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի միջոցառումների մի մասը։

Ի դեպ, ավելի վաղ նոր քաղաքապետ Հայկ Մարությանը կրճատել էր Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի միջոցառումների մի մասը։

Աղբյուր՝ ArmDaily.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ