Համացանցում են հայտնվել Աթամբաևի՝ իրավապահներին հանձնման կադրերը

Համացանցում են հայտնվել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ իրավապահներին հանձնման կադրերը:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է Աթամբաևը բանակցություններ վարում իշխանության ներկայացուցիչների հետ իր իսկ կեցավայրում, նրա կողքին են իր զինված աջակիցները: Նշվում է, որ տեսանյութը տեսագրել է Աթամբաևի օգնականը:

Հիշեցնենք, որ Աթամբաևը նախօրեին ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում: Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի:

Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում ինքնակամ իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ