Փաշինյանը ներկայացրել է իր և Պուտինի զրույցի մանրամասները

Շարունակվում է «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավն Արարատի մարզում: Վերջին կանգառը Մասիս քաղաքն է, որտեղ ելույթի ժամանակ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին և ՀԱՊԿ նիստի հետ կապված հարցերին:

 

«Ռուսաստանի Դաշնության նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ ամսի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը չանենք, քանի որ այսպիսի իրավիճակ է:

Ապա աշխատանքային կարգով քննարկենք իրավիճակը, լուծումները, որպեսզի պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է»,- այս մասին Վայոց ձորի մարզում քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:

«Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի եւ կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետեւյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որեւէ կոնսենսուսի հասնելը»,– հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ