Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ներդրած ավանդի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշամեդալներով է պարգևատրել հետևյալ անձանց.
Դավիթ Հրաչիկի Կլեկչյանին («Բետոն» արտադրական կոոպերատիվի նախագահ),
Աշոտ Հրաչիկի Վարդանյանին («ՀԱԷԿ-ի շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն),
Աշոտ Ալեքսանի Կիրակոսյանին (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն),
Սուրեն Հովհաննեսի Սահակյանին («Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն):
Շինարարի տոնի կապակցությամբ, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել
Տիգրան Միխաիլի Հարությունյանը՝ «Միկշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր,
Լյովա Աշոտի Քալանթարյանը՝ «Բետոնագործ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ,
Հասմիկ Սամվելի Գևորգյանը՝ «Հորիզոն-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տեխնոլոգ, փորձարարական լաբորատորիայի վարիչ,
Էդիկ Սահակի Գրիգորյանը՝«Արմբազալտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն: