«Սանիթեք»-ը ներդրումներ անելու համար մեկ պայման է դրել.

«Սանիթեքի» կողմից որևէ նոր առաջարկ չի եղել, որը արժանի կլինի լրացուցիչ քննարկման կամ դիրքորոշման թարմացման»,- օգոստոսի 9-ին ասել է  Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ լրագրողների հետ խոսելով աղբահանության խնդրի մասին:

Կրկնելով Երևանի քաղաքապետի ասածները այդ թեմայի վերաբերյալ՝ Հակոբ Կարապետյանը նշել է, որ համագործակցության դուռը միշտ բաց է եղել «Սանիթեքի» համար, քաղաքապետարանը այդ դուռը երբեք չի էլ փակել: Նա հիշեցրեց, որ 2-3 շաբաթ առաջ հանդիպում է եղել «Սանիթեքի» և քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի խորհրդականների մասնակցությամբ և նոր բան չի հնչել:

«Սանիթեքի» առաջարկներից մեկը վերաբերում է ներդրումներին, իսկ դրա համար որևէ խոչընդոտ չկա, և այդ ներդրումները կարող են արվել:

«Սանիթեքի» կողմից ներդրումներ անելու համար միայն մեկ պայման է դրել, որ ոչ մի դեպքում չպետք է խզվի պայմանագիրը: Քաղաքապետարանը ոչ մի դեպքում չի էլ կարող խզել պայմանագիրը, բացառությամբ այն դեպքի, երբ «Սանիթեքը» չի կատարում իր պարտականությունները: Այդ դրույթը ամրագրված է կնքված պայմանագրերում և ուժի մեջ է մինչ օրս»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ