Նստեք, ելույթ մի ունեցեք. Անի Խաչատրյանը հունից դուրս եկավ

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը, ելույթ ունենալով, կոչ արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերներին նիստի գալուց առաջ կարդալ նախագծերը` անդրադառնալով Անի Խաչատրյանի պնդումներին, թե մանկապարտեզների հաշվին աղբահանություն է արվելու, պնդեց, որ որևէ բան չի լինելու մանկապարտեզների բարեկարգման հաշվին, իսկ երբ որոշեց անդրադառնալ Դավիթ Խաժակյանի պնդումներին, Անի Խաչատրյանը տեղից  բղավեց.

«Պարո´ն Սարգսյան, անդրադառնալը ո՞րն է, ինքը արտահերթ գրանցված է, ես խնդրում եմ օրենքին հետևել և արտահերթ ելույթներ թույլ չտաք: Պարոն Սարգսյանն է հետևում, ես ընդամենը թուղթն եմ տանում, ես ելույթները վաղուց բերել էի, ընթացքում ելույթի իրավունք չկա»,- ասաց Անի Խաչատրյանը, ով իրավասություն ունի ելույթները գրանցել:

Նրան արձագանքեցին, թե հենց ինքն է օրենք խախտել, երբ ելույթի մասին թուղթը փոխանցել է փոխքաղաքապետին:

Այնուամենայնիվ, Գալջյանը ելույթը շարունակեց, իսկ այդ ընթացքում Խաչատրյանը շարունակում էր իր դժգոհությունը.

«Էս, որ ասում էին 2800-ամյա քաղաք, պաթոսի մեջ խորացել էին, էս քաղաքը մի հատ տրակտոր չի ունեցել, որ ապօրինի շինարարությունը ապամոնտաժի, բայց քաղաքացիներն այն ժամանակ էլ էին տուրքեր վճարում, մենք 10 տարի է իշխանության ենք ու նայեք՝ ինչքան տեխնիկա ունի, տարվա վերջում կունենանք հարուստ քաղաք»:

Ելույթի հնարավորություն տրվեց նաև Անի Խաչատրյանին, ով փորձեց անդրադառնալ Իզաբելլա Աբգարյանի գրառմանը, սակայն նիստը վարողը ընդհատեց, թե խնդրին չի առնչվում:

Նշենք, որ Աբգարյանը գրառում էր կատարել, թե Երևան քաղաքը ձեռք կբերի տեխնիկան. այս ոճն էր անհանգստացնում Խաչատրյանին, ով հարց առաջ քաշեց, թե գուցե արդեն ձեռք է բերվել, ու իրենք տեղյակ չեն, գուցե մրցո՞ւյթ էլ չի լինելու:

Մանրամասն տեսանյութում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ