Եթե, եթե… ուրեմն Կիկոսի մահ. թեժ բանավեճ ավագանու նիստին

 

Ավագանու նիստի ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ է խզվելու «Սանիթեքի» հետ պայմանագրերից մեկը:

««Պայմանագիր խզել» բառը դարձել է, ոնց որ ԱՄՆ համար «ցեղասպանություն» բառը, ոչ մի կերպ չեք արտաբերում: Սեպտեմբերի վերջ ունենալու ենք տեխնիկա, եթե սեպտեմբերի 28-ին ունենանք համապատասխան տեխնիկա, սեպտեբերի 29-ին պատրաստ ենք խզել «Սանիթեքի» հետ պայմանգրերից մեկը: Առանց սար ու ձոր ընկնելու կոնկրետ պատասխանեք՝ ե՞րբ է խզվելու պայմանագրերից մեկը», — հետաքրքրվեց ավագանու անդամը:

Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ թեև քաղաքապետարանը միտված չէ որևէ սուբյեկտի հետ խզել պայմանագիր, որը կատարում է իր ստանձնած պարտավորությունները, մինչդեռ եթե «Սանիթեքը» շարունակի թերացումներով աշխատել, ապա քաղաքապետարանը կմտածի հստակ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

«Քաղաքային իշխանություններն ուզում են, որպեսզի «Սանիթեքն» իր վերցրած պարտավորությունները իր միջոցների հաշվին ամբողջությամբ իրականացնի, եթե չիրականացնի, ապա մենք պետք է դիմենք կտրուկ միջոցների», — ասաց Սարգսյանը:

Ավանագանու անդամն ասաց, որ հստակ պատասխան է ուզում՝ արդյոք «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումը լինելու է քաղաքական որոշում, ինչի մասին խոսել է քաղաքապետը: Ի պատասխան Սարգսյանը արձագանքեց.

«Չգիտեմ սեպտեմբերին պայմանագիրը խզելու ենք, թե չէ: Չգիտեմը բացատրում եմ այն հանգամանքով, որ չգիտեմ սեպտեմբերին «Սանիթեքի» հետ հրաշք է տեղի ունենալու, թե ոչ: Եթե-ով հարցերի չեմ պատրասվում պատասխանել», — ասաց Սարգսյանը:

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն էլ նշեց, որ երեք ամիս առաջ պայմանագրի խզումը բացառապես քաղաքական խնդիր էր, որովհետև քաղաքապետարանը անգամ մեկ սեփական տեխնիկա չուներ, որով «Սանիթեքի» հետ պայմանագրի խզման հենց հաջորդ օրը կարող էր ապահովել ծառայությունները:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ