Հնդկաստանի 19-ամյա բնակիչ՝ Սուջիթ Քումարը, տառապում է հանելուկային հիվանդությամբ։
Սուջիթի փորը սկսել է աճել 7 տարեկանից: Ընդ որում՝ չի դիտվում աղեստամոքսային տրակտի հետ կապված ոչ մի այլ ախտանշան: Տարիներ շարունակ մայրը որդուն բժիշկների մոտ խորհրդակցությունների է տարել, սակայն ապարդյուն:
Արդյունքում՝ Սուջիթը ստիպված է դեղամիջոցներ խմել ցավի մեղմացման համար:
Պատանին մեծ փորի պատճառով ստիպված էր հրաժարվել դպրոց հաճախելուց, իսկ նրա արտասովոր արտաքինը խոչընդոտ է դարձել ընկերներ ձեռք բերելու ճանապարհին: