Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանից Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկում 358.80 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը:
Ոսկե մեդալակիրը Ռուսաստանը ներկայացնող զույգն էր, իսկ արծաթե և բրոնզե մեդալները բաժին հասան Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի մարզիկներին: