Սկեսուր-մայրիկի հուզիչ նամակն իր ապագա հարսներին, սա պետք է կարդան բոլոր ապագա ապագա հարսներն ու սկեսուրները

Շատ հաճախ սկեսուրներն ու հարսները լեզու չեն գտնում ու ատելությամբ են լցվում իրար նկատմամբ: Երբեմն էլ նրանց միջև հաստատվում են լավ հարաբերություններ և սիրում են իրար հարազատի պես, ինչպես մայր ու աղջիկ:

Երեք տղաների մայր Ռեյչել Բոուլին որոշեց նամակ գրել իր ապագա հարսներին և հրապարակեց այդ նամակն իր բլոգում․

«Եվ այսպես… Թանկագին իմ ապագա հարս, ես կցանկանայի քեզ մի քանի բան ասել։ Ես դեռ չեմ ճանաչում քեզ, բայց արդեն սիրում եմ։ Ես սիրում եմ քեզ նրա համար, որ մի օր դու սիրելու ես իմ որդուն ,ու դու կգրավես իմ տեղը շատ առումներով։

Ես միշտ ցանկացել եմ դուստր ունենալ։ Հիմա ես համոզված եմ, դա դու ես լինելու։ Ուզում եմ, որ դու իմանաս. ես ամեն օր աղոթում եմ քեզ համար, այնպես, ինչպես աղոթում եմ որդիներիս համար։ Ես աղոթում եմ, որ ծնողներդ սիրեն, աջակցեն ու հավատան քեզ։

Ես աղոթում եմ, որ նրանք սովորեցնեն քեզ սիրել առաջին հերթին ինքդ քեզ, քանի որ առանց դրա դու չես կարողանա սիրել ուրիշին։ Ես աղոթում եմ, որ դու հասկանաս քո արժեքը, որպեսզի հարգես ինքդ քեզ և որպեսզի քեզ սովորեցնեն հարգել ուրիշներին։

Ես դաստիարակում եմ նրան այնպես, որ նա հասկանա. կնոջ սիրտը անգին է և եթե այն կոտրես, այն այլևս երբեք նույնը չի լինի, ինչպես առաջ էր։

Շատ տարիներ կանցնեն, մինչև որ ես և դու կհանդիպենք։ Բայց ամեն օր ես աղոթելու եմ քեզ համար։ Ես սիրելու եմ քեզ։ Եվ երբ ես քեզ հանդիպեմ, ես քեզ ավելի շատ կսիրեմ, քան հիմա եմ սիրում։ Քանի որ դու սիրելու ես իմ տղային և դու իմ դուստրն ես դառնալու»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ