Երկվորյակ քույրերի մոտ 3 շաբաթ տարբերությամբ կրծքի քաղցկեղ է ախտորոշվել:
Սկզբում խուճապ է բարձրացրել Սուսերամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հաննան՝ կրծքում կոշտացում հայտնաբերելով:
Նա նշանակություն չի տվել դրան, սակայն այն բանից հետո, երբ նրա քրոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել որոշել է մամոգրաֆիա անել: Արդյունքում նրա կրծքում չարորակ ուռուցք է հայտանբերվել:
Քույրերը խոստովանում են, որ մանկուց շատ մոտ են եղել, սովորել են նույն քոլեջում եւ անգամ միասին զբաղվել են սուսերամարտով: Պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել է միայն Հաննան, իսկ Մեթթա դարձել էր նրա բուժքույրը:
Հաննան եւ Մեթթան փորձում են բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքել քրաուդֆանդինգային հարթակում: