Այս կղզին Անդիկիտար կղզին է: Այն գտնվում է Հոնիական ծովի ափին, իրենից քարքարոտ կղզի է ներկայացնում: Սա աշխարհից կտրվելու իդեալական վայր է:
Կղզին միայն մեկ գյուղ ունի, որն էլ շատ հանգիստ է, որտեղ կան ընդհամենը 7 փոքրիկ տներ: Համաձայն Վիկիպեդիայի վերջին տվյալների, կղզում 40 բնակիչ է մնացել և իշխանություններն էլ որոշել են ամսական 600 եվրո տալ նրան, ով 3 տարով կբնակեցվի այստեղ:
Կառավարությունը նաև կտրամադրի հողատարածք կամ էլ ինչ-որ բիզնես: Ժամանակին կղզում բնակվել է ավելի քան 100ից ավել մարդ, սակայն վերջին 10 տարվա ընթացքում բնակիչների թիվը կտրուկ նվազել է, ինչը կապված է աշխատատեղերի քիչ քանակության հետ:
Ծրագրի հիմնական իմաստը այն է, որ իշխանությունները ցանկանում են կղզին նոր մարդկանցով բնակեցնեն: