Միջադեպ Նիկոլ Փաշինյնի ելույթի ժամանակ

Արարատում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկաներից մեկը հայտարարեց, որ իրենք պահանջում են քաղաքապետի հրաժարականը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս իրավիճակին մի քանի տեղ բախվել ենք: Առաջարկում ենք թեմաները չխախտենք:

Մարալիկում շատ մանրամասն խոսել եմ այդ մասին: Ձեր տված թղթերը կուսումնասիրենք»: Նա հիշեցրեց, որ նման հարցերի լուծումն ինքն առաջարկել է՝ հավաքել համայնքի բնակիչների 50 տոկոս գումարած մեկի ստորագրությունը եւ դիմել կառավարություն:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ