Ստամբուլյան կոնվենցիան ստորագրած ՀՀԿ-ն՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի

«Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա, վերջին օրերին բուռն քննարկումների և շահարկումների առիթ է դարձել Հայաստանում։

Նշենք, որ Կոնվենցիան ստորագրման համար հրապարակվել է 2011-ին Ստամբուլում։ Կոնվենցիայի նպատակը կանանց՝ բռնության բոլոր ձևերից պաշտպանությունն ու կանխարգելումն է, խտրականության վերացումը, կանանց և տղամարդկանց միջև հավասարության խթանումը։

Կոնվենցիան ստորագրել և վավերացրել են ԵԽ 47 անդամ-երկրներից 34-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն Ստամբուլյան կոնվենցիային միացել է հենց ՀՀԿ իշխանության օրոք։

2017-ի դեկտեմբերի 28-ին Կարեն Կարապետյանի կառավարությունը հավանություն էր տվել կոնվենցիային՝ չորս վերապահումով։ Մոտ մեկ ամիս անց՝ 2018-ի հունվարի 18-ին, այն Ստրասբուրգում ստորագրել էր ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։

Նյութը ամբողջությամբ ՝ fip.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ