Ոստիկանները Գեղարքունիքի մարզում ապօրինի փայտանյութով արտադրամաս են հայտնաբերել

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գեղարքունիքի մարզի Արծվաքար համյանքում գտնվող փայտամշակման արտադրամասում օգտագործվում է ապօրինի փայտանյութ։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհից արտադրամասում հայտնաբերվել է 5 խորանարդ մետրից ավելի գերան ու 80 քառակուսի մետր մանրահատակ, որոնց օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն եղել։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գավառի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին՝ նախաքննության։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/173662.html?fbclid=IwAR3J6kZfbLDKWfSwzrMm5Pxnrxfy9_BqRSw4JgpkDqug7JsDPsJG_sqTkyU

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ