Անգլիայի Սանդերլենդից 10 ամսական փոքրիկը բարեկամներից մեկի համբույրի պատճառով հերպեսով է հիվանդացել:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրա մայրը՝ Քեթին, ընտանեկան տոնակատարությունից վերադառնալով, ուշադրություն է դարձրել Լիլիի ծնոտի կարմի բծին:
Սկզբնական զննության ժամանակ բժիշկը ոչ մի առողջական խնդիր չի հայտանբերել եւ մորը երեխայի հետ տուն է ուղարկել: Երեխայի վիճակը սկսել է արագ վատթարանալ, սակայն բժիշկներին երկրորդ անգամ այցելելուց հետո նրան լնդերի համար հանգստացնող գել են նշանակել: Երրորդ օրը երեխայի բերանի շուրջ եւ բերանի խոռոչում ցան է հայտնվել: Երրորդ այցի ժամանակ հիվանդանոցում աղջկան հերպես ախտորոշում են տվել:
Քեթիի խոսքով՝ Լիլիի վիճակը այնքան վատ է եղել, որ նա հազիվ է կարողացել ուտել եւ խմել: Փոքրիկին երկարատեւ բուժում է պահանջվել եւ Քեթին այժմ փորձում է բարձրացնել ծնողների իրազեկությունը հերպեսի վտանգի մասին: Քեթիի խոսքով՝ իր ընտանիքի որոշ անդամներ տառապում են այդ վիրուսից եւ փոքրիկի հիվանդության պատճառը բարեկամներից մեկի համբույրն էր:
«Եթե Լիլին ավելի փոքր լիներ, դա կարող էր նրան սպանել», — ընդգծում է Քեթին:
Նյութի աղբյուր՝ NEWS.am