«Լավ ի՞նչ եղավ Ձեզ հետ և ինչու՞ այսքան շուտ». Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ԼԱՎ Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՁԵԶ ՀԵՏ և Ի՞ՆՉՈՒ ԱՅՍՔԱՆ ՇՈՒՏ

Հեղափոխությունից ,որի արդյունքում իշխանության եկավ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը անցել է մեկ տարուց ավելի:
Չեմ կարծում որ ինչ որ մեկը պետք է նեղանա,եթե ասեմ որ բոլոր ընտրությունների ընթացքում ՔՊ-ի ստացած ձայների մեծ մասը պատկանում է մեկ մարդու՝ ՀՀ Վարչապետ Նիկոկոլ Փաշինյանին:

Ի՞նչ պետք է անեին ՔՊ հեղափոխական անդամները:
Պետք է իրենց աշխատանքով,ժողավրդի հետ շփումների որակով,իրենց պահվածքով և վարվելակերպով անեին ամեն ինչ,որ Վարչապետի վարկանիշը բարձրանա,քանի որ դրանից է կախված նաև իրենց քաղաքական գոյությունը:

Իսկ ի՞նչ արեցին և շարունակում են անել ՔՊ անդամների մեծ մասը:
Նախ ոմանք երազախաբ եղան և որոշեցին,որ իրենց ստացած քվեները դա իրենցն է և Վարչապետի հետ կապ չունի:
Հետո որպես << ազգընտիրներ>> սկսեցին ՀՀԿ-ից վատ վերաբերվել ժողովրդի հետ,իրենց համարելով պայքարողներ և սկսեցին սեփականաշնորհել հեղափոխությունը:
Առերևույթ կարծիք ստեղծվեց,որ եթե դիցուք Պողոս Պողոսյանը չքայլեր,ապա երկրում հեղափոխություն չէր լինի,որովհետև Պողոս Պողոսյանը ամենալավ մոդելից էլ լավ է քայլում,շորորալով:

Հետո սկսեցին իրար տակ փորել,մեկը մյուսի վրա նյութեր պատվիրել,որոշները մտան կառուպցիայի մեջ,մյուսները սերտաճեցին ՀՀԿ-ի հետ,իսկ ով հեռացվեց աշխատանքից Տրոցկու դեմքով սկսեց քննադատել Վարչապետին և ՔՊ-ին: Այս ամենի և ՔՊ որոշ անդամների երեսից սկսեց մսխվել Վարչապետի վարկանիշը և ժողովրդի հեղափոխական ներուժը սկսեց մարել:

Լավ,մեր սիրելի հեղափոխական երիտասարդներ,ի՞նչ եղավ ձեր հետ և ի՞նչու այսքան շուտ:
Պատկերացնում էք ի՞նչ կլիներ ձեր հետ,եթե Վարչապետը չարգելեր կոռուպցիան և դուք իրոք համտեսեիք իշխանության փողի համը:
Դուք հիմա բոլոր ՀՀԿ ականներից ավելի երդվյալ ՀՀԿ ական էիք դարձել: Մեր սիրելի հեղափոխական երիտասարդներ հիշեք և հասկացեք հետևյալը:

Ձեզ ժողովուրդը քվե չի տվել 10.000 ՀՀ դրամով: Այլ սիրելով և անվերապահորեն վստահելով Վարչապետին ձայն է տվել նաև ձեզ: Սա նշանակում է,որ ինչը կներվեր ՀՀԿ-ին,դրա մի տոկոսը անգամ չի ներվի ձեզ: Դուք պետք է գիտակցեք,որ այսօր քաղաքական դաշտում դուք սակրավորներ էք: Ցանկացած սխալ քայլ,չկշռադատված խոսք կամ արարք անխուսափելի հանգեցնելու է պայթյունի,որի << զոհը>> լինելու էք դուք:
Հարգելիներս,ուզեք թե չուզեք,բայց սա է գինը ժողովրդի սիրո և վստահության:
Սթափվեք քանի դեռ ուշ չէ:

 

ԼԱՎ Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՁԵԶ ՀԵՏ և Ի՞ՆՉՈՒ ԱՅՍՔԱՆ ՇՈՒՏՀեղափոխությունից ,որի արդյունքում իշխանության եկավ Քաղաքացիական Պայմանագիր…

Posted by Artak Galstyan on Thursday, August 8, 2019

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ