Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 12․600․000 դրամ

 

Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 12 միլիոն 600 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Իրավապահները պարզել են, որ Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ նախնական տվյալների, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Մրգաշենի համայնքապետարանում հրամանագրել է տարբեր անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր եւ ընդհանուր յուրացվել է մոտ 12 միլիոն 600.000 դրամ:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Նյութը՝ NEWS.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ