Ծառուկյանի տան հարևանությամբ խոշոր հրդեհ է բռնկվել. հրշեջները պայքարում են

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և Աբովյանի հրշեջ-փրկարարները պայքարում են Կոտայքի մարզում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ, հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի անկյուններից են պայքարում կրակի դեմ:

Երևանի Արաբկիրի հրշեջներն այս պահին պայքարում են Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան պարիսպների մոտ առաջացած խոշոր հրդեհի դեմ, իսկ Աբովյանի հրշեջներն էլ հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ գտնվող տարածքում են աշխատանքներ կատարում կրակի տարածման դեմ։

Շնորհիվ հրշեջների՝ կրակի տարածումն այլ օջախներ կանխվել է։ Հրշեջ ավտոմեքենաներն արդեն 2-3 անգամ ջրով լիցքավորվել և վերադարձել են հրդեհի վայր։ Բարեբախտաբար, տուժածներ չկան: Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ նշանակելուց հետո:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ