Հարեւանուհին կրակայրիչով հրկիզել է խոտը եւ պատճառել 400 հազար դրամի վնաս

Լոռու մարզի Տաշիր քաղաքի 48-ամյա բնակչուհին դիտավորությամբ կրակայրիչով հրկիզել է նույն փողոցի բնակչի խոտը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։ Տանը կից հողամասում, այրվել է խոտի մոտ 500 հակ:

Պարզվել է, որ օգոստոսի 6-ին, դիտավորությամբ կրակայրիչով խոտը հրկիզել է նույն փողոցի բնակիչ, 48-ամյա մի կին: Պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս:

Կինը տվել է խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ