Վերին Լարսում խցանում է. այս վիճակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ

Վերին Լարսի հսկիչ անցակետում ավտոմեքենաների մեծ հերթ է գոյացել՝ Վրաստանի տարածքում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով: Այս մասին հաղորդում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։

Վերջին օրերի ընթացքում ժամանել է ընդամենը 73 բեռնատար, այն դեպքում, երբ միջինը ժամանում են 250-ից 400 բեռնատարներ: Ռուսաստան-Վրաստան սահմանին շուրջ 500 տրանսպորտային միջոց հայտնվել է խցանման մեջ:

Ռուսաստանից սահմանը հատող մեքենաները չեզոք տարածքում հայտնվում են խցանման մեջ, քանի որ նորոգումներ են իրականացվում Վրաստանում ճանապարհի մի հատվածի վրա:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ անցակետի բարձր ծանրաբեռնվածության պատճառն այն է, որ ամառային հանգստի սեզոնն այս շրջանում համընկնում է ներմուծվող միրգ- բանջարեղենի ներմուծման հետ:

Կազբեգի-Վերին Լարս անցակետի (Ռուսաստանի հետ վրացական սահմանի) ուղղությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումները կվերացվեն օգոստոսի 7-9-ը, ասվում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի կայքում:

Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռազմավիրական մայրուղի) միջազգային մայրուղու 94-րդ հատվածում գտնվող թունելում: Մինչև օգոստոսի 9-ը՝ ամեն օր՝ ժամը 08: 00-ից 17: 00-ն, արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը:

Հսկիչ անցակետը գործում է շուրջօրյա:

Նյութի աղբյուր՝ 1in.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ