Հանրապետության հրապարակում նոր՝ 35 մետր բարձրությամբ տոնածառ կտեղադրեն

Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում։ Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: 2005-ից ի վեր առաջին անգամՀանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու:

35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով», – գրել Կարապետյանը։

 

լուսանկարները` NEWS.AM-ի

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ