Սաակաշվիլիի պարը գիշերային ակումբում «պայթեցրել է» համացանցը

Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին շարունակում է տոնել իր վերադարձը Ուկրաինա Կիևի «կրակոտ» խրախճավայրերում:

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցերում: Տեսահոլովակում Սաակաշվիլին պարում է ուկրաինական «Kazka» փոփ խմբի «Լաց» երգի ներքո:

Պարը գրավել է ներկաների ուշադրությունը: Անգամ պարի ավարտին նրանք բացականչել են. «Կեցցե´»:

«Դե, ասեք, որ նա թմրանյութերի ազդեցության տակ չէ … Դա այն է, ինչ անում է կենարար փոշին …»,- համացանցի  օգտատերերը մեկնաբանել են տեսանյութը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ