Արայիկ Հարությունյանը չհերքեց, որ պաշտպանում է ռեկտորի պաշտոնակատարին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ տնտեսագիտական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին և այն բողոքներին, որ առկա են տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի հանդեպ։

Հիշեցնենք, որ նոր կարգի դեմ բողոքող դասախոսները պնդում են, որ այն հակասում է գործող օրենսդրությանն ու այդ հարցով դիմել են դատարան։

Բուհի դասախոսներից 60-ը բոյկոտել են մրցույթն ու չեն ներկայացել, մի քանիսը ներկայացել են ու հրաժարվել պատասխանել հարցերին։

Բայց նույնիսկ նրանք, ովքեր մասնակցել ու պատասխանել են հանձնաժողովի հարցերին, վստահ չեն, որ սեպտեմբերի 1-ից շարունակելու են աշխատել հարազատ բուհում։

Մրցույթի արդյունքները, դասախոսների խոսքով, առ այսօր հրապարակված չեն։ Նրանք նշում են, որ միայն ծանուցումներ են ստացել այն մասին, որ եթե մրցույթը հաղթահարած լինեն՝ սեպտեմբերի 1-ին կհրավիրվեն աշխատանքային պայմանագիր կնքելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ