Ազգային ժողով միջնորդություն է ներկայացվել պատգամավոր Արամ Հարությունյանին ձերբակալելու

2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է.

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ընդ որում, նշված գումարից 6մլն դոլարը 2008թ. հունվար ամսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ս. Հ-ն բանկից կանխիկացրել և միջնորդավորված եղանակով է փոխանցել, իսկ մնացած 8մլն դոլար կաշառքը Հարությունյանին փոխանցել է բանկային փոխանցման միջոցով՝ դարձյալ միջնորդավորված եղանակով:

«Արամ Հարությունյանը բնապահպանության նախկին նախարարն է, որը կասկածվում է 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ: Սա ապացույցն է այն բանի, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լինելու ենք հետեւողական, այս գործի օրինակով ներկայացնում ենք, թե ինչու է կոռուպցիայի դեմ պայքարը երկար տեւում: Այս գործի վերաբերյալ քաղաքացին հաղորդում տվել է 4 ամիս առաջ. այդ գործողությունները, ըստ քրեական գործի նյութերի, կատարվել էին օտարերկրյա բանկերի միջոցով եւ գործը չէր կարող շարունակվել, քանի դեռ այդ բանկերից մեկից պատասխան չէր ստացվել ԱԳՆ-ի ուղարկած հարցմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Spread the love
  •   
  •   
  •   
  •