Սոնան ավելն առած հասավ քաղաքապետարան, որի արդյունքում վիճաբանություն սկսվեց. կան բերման ենթարկվածներ

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր` օգոստոսի 8-ին, ակցիա անցկացնող ցուցարարների եւ քաղաքապետարանի մաքրության պատասխանատուների միջեւ վիճաբանություն սկսվեց, որից հետո ոստիկանությունը նրանց բերման ենթարկեց:

Իրավիճակը սրվեց այն ժամանակ, երբ Սոնա Աղեկյանը մի ձեռքին ավել, մյուսում` կանացի հագուստ մոտեցավ քաղաքապետարանի շենքին եւ հայտարարեց, որ եթե քաղաքապետը չկատարի իր նախընտրական խոստումները, ապա իրենք կստիպեն, որ հագնի այդ կանացի հագուստը եւ շրջի քաղաքում:

Նշենք, որ բերման ենթարկվածների թվում են ակտիվիստ Գագիկ Սարուխանյանը եւ Սոնա Աղեկյանը: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ակցիան իրենք կշարունակեն, սակայն այլ վայրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր աջակիցների հետ ավելներով բողոքի ակցիա է անցկացնում քաղաքապետարանի մոտ, նրանք պահանջում են լուծել աղբահանության խնդիրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ