Գործադիրը գումար հատկացրեց Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանի անվճար ուղեգրի համար

Գործադիրի որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 4 մլն 320 հազ. դրամ: Վերջինս դրամաշնորհի պայմանագրով այն կհատկացնի  «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը՝ Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի համար առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու համար:

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի,  որոշման նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի և առողջության վերականգնման անհրաժեշտությունից, ինչպես նաև այն համապատասխանում է «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի երրորդ մասին  դրույթներին:

Հավելենք, որ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների թիվը հանրապետությունում 01.05.2019թ. դրությամբ կազմում է մոտ 350 մարդ (համաձայն Սոցիալական ապահովության ծառայության տվյալների` պատվովճար ստացողներ) ու նրանց տարիքը՝ 93-ից 100 է և բոլորն էլ ունեն առողջական ու սոցիալական խնդիրներ, սակայն նրանց ավելի քան 90%-ն  ի վիճակի չէ ինքնուրույն առողջարան մեկնելու:

Նշենք, որ որ 2017 թվականին վետերաններին հատկացվել էր 50 անվճար ուղեգիր, իսկ 2018 թվականին` չի հատկացվել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ