Երկու անչափահաս երեխաների մայրն ինքնասպանության փորձ է կատարել

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16.40-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի  եկեղեցու մոտից շտապօգնության խումբը  տեղում «դեղորայքից  թունավորում» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1986 թվականին ծնված մի կին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը մեծ քանակությամբ դեղեր է խմել ինքնասպանություն գործելու նպատակով։  Հանգամանքերը պարզվում են, նախապատրաստվում են նյութեր։

Ըստ տեղեկությունների՝ կինը երկու անչափահաս երեխաների մայր է, ինքնասպանության է դիմել ընտանեկան խնդիրներից դրդված։

Նյութի աղբյուրը՝ https://lurer.com/?p=331929&l=am

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ